Արյունաբանական կենտրոնին մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

Արյունաբանական կենտրոնին մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով «Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին» հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր։

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, տրամադրվել է 125 սրվակ ցիսպլատին, 500 սրվակ էտոպոզիդ, 165 սրվակ ակոֆիլ (ֆիլգրաստիմ) և 800 սրվակ օնդանսետրոն։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հաստատել էր նախագիծ, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:

2019 թվականին իրականացվել է 14 անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով: Հատկացումը կրելու է շարունակական բնույթ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---