«Սպայկայի» տնօրենը կալանավորվել է 8 ապրիլի 2019 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Դատարանն այսպիսով բավարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման ընտրելու վերաբերյալ: Ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա են սկսել դատարանի շենքի բակում: Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Ըստ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության, ընկերությունը 7 մլրդ դրամի հարկ է թաքցրել: Ղազարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի կարծում՝ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |