«Սպայկայի» աշխատակիցները փորձում են փակել Տիգրան Մեծ պողոտան (Թարմացվող)

«Սպայկայի» աշխատակիցները փորձում են փակել Տիգրան Մեծ պողոտան (Թարմացվող)

PanARMENIAN.Net - «Սպայկա» ընկերության հարյուրավոր աշխատակիցներ փորձում են արգելափակել Տիգրան Մեծ պողոտան:

Նրանք ավելի վաղ բողոքի ակցիա էին սկսել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ՝ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու պահանջով:

Ղազարյանին տեղափոխում են կալանավայր: Աշխատակիցները փորձում են խոչընդոտել:

11:40 Ղազարյանին տեղափոխող մեքենան հեռացել է դատարանի շենքի մոտից:

Ավելի վաղ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանավորել Ղազարյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Ըստ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության, ընկերությունը 7 մլրդ դրամի հարկ է թաքցրել:

Ղազարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի կարծում՝ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---