Իրավիճակը Լիբիայում սրվել է. Կան զոհեր և վիրավորներ

Իրավիճակը Լիբիայում սրվել է. Կան զոհեր և վիրավորներ

PanARMENIAN.Net - Առնվազն 21 մարդ է զոհվել, ևս 27-ը վիրավորվել է Լիբիայում զինված հակամարտության սրման պատճառով: Ռազմական գործողությունները երկրում վերսկսվեցին նոր թափով, երբ ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարը հրամայեց Լիբիայի ազգային բանակին հարձակում սկսել Տրիպոլիի ուղղությամբ:

Ապրիլի 7-ին Տրիպոլին օդային հարձակման է ենթարկվել հարավից: Ըստ քաղաքի բնակիչների, գրոհող ուժերը շարժվում են դեպի քաղաքի կենտրոն, հայտնում է BBC-ին:

Լիբիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 7-ին Տրիպոլիի հարավում մարտերի հետևանքով 11 զոհ կա և 23 վիրավոր:

ՄԱԿ-ը կոչ է արել կողմերին 2-ժամյա հրադադար հայտարարել Տրիպոլիի հարավում՝ խաղաղ բնակիչներին ու վիրավորներին տարհանելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ Աֆրիկյան հրամանատարությունը հայտարարել է իր զորամիավորումը Լիբիայում այլ տեղ տեղափոխելու մասին՝ իրավիճակի սրման պատճառով: Մյուս երկրները ևս պատրաստվում են տարհանել իրենց քաղաքացիներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---