«Իմ քայլի» պատգամավորը՝ տրանսգենդերի ելույթի մասին. Զոհրաբյանը ստում է, նա ուներ մասնակից ՀԿ-ների ցուցակը

«Իմ քայլի» պատգամավորը՝ տրանսգենդերի ելույթի մասին. Զոհրաբյանը ստում է, նա  ուներ մասնակից ՀԿ-ների ցուցակը

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ամբիոնից ելույթով անդրադարձել է խորհրդարանում«Մարդու իրավունքների ազգային օրակարգ» թեմայով խորհրդարանական լսումներին տրանսգենդերի մասնակցությանը:

Նա նշել է, որ Զոհրաբյանը ստել է, ասելով, թե ինքն է կազմակերպել տրանսգենդերի ելույթը լսումների ժամանակ:

«Տեղեկացա, որ ԱԺ միջանցքում տիկին Զոհրաբյանն է իմ անունը տվել՝ որպես խորհրդարանում լսումների համար գաղտագողի ելույթներ ծրագրողի: Անհերքելի է, որ Աժ լսումները բաց են եղել տիկին Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի քարտուղարության հեռախոսահամարով գրանցված բոլոր հասարակական կազմակերպությունների համար, և ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար», - ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ սրանով Զոհրաբյանի ստերի շրջանակը չի սպառվել:

«Զոհրաբյանը ստում է, ասելով, որ մեր հանձնաժողովը հստակ թեմաներ է հաստատել լսումների օրակարգի համար: Մարտի 11-ին հաստատվել է մի օրակարգ, որտեղ թեմաներ իհարկե չկային: Հաստատված առանց հստակ թեմաների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում, իսկ լսումներից օրեր առաջ այն կայքից անհետացել է: Լսումներից տառացիորեն երկու օր առաջ հանձնաժողովին ուղարկվել էին թեմաներ՝ առանց հանձնաժողովի հաստատման: Հենց ստացա այդ օրակարգը, այցելեցի հանձանաժողովի քարտուղարություն և հորդորեցի լսումներին մասնակցող բոլոր կազմակերպություններին ուղարկել օրակարգը, ինչը չի արվել: Տիկին Զոհրաբյանը ստում է, ասելով, որ ՀԿ-ներին հորդորվել է գրանցվել միայն այն պարագայում, եթե օրակարգի թեմաներին առնչվող ելույթներ են պատրաստել, սա սուտ է, քանի որ ինչպես ասացի, գրանցման պահին թեմաներ չկային», - ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ Զոհրաբյանը հրաժարվել է լսումներին գրանցված ՀԿ-ների ցուցակն իրեն տրամադրել՝ մինչև գրանցման ավարտը:

«Ես մեկ ելույթ եմ նախապատրաստել, դա իմ ելույթն է եղել», - ասել է Կարապետյանը:

Նա նաև ցույց է տվել Զոհրաբյանի գրած դիմումը, որի համաձայն բոլոր 47 ՀԿ-ի ներկայացուցիչները հնարավորություն էին ստացել Աժ մուտք գործելու։

Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր է ելույթը ունեցել:

Լիլիթ Մարտիրոսյան ներկայացած կինը հայտարարել է, որ տրանսգենդեր է և ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից։

Նրա ելույթը բարկացրել է Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։

Նա հայտարարել է, որ այս լսումների թեման դատաիրավական բարեփոխումներին, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին էր վերաբերում, մինչդեռ տրանսգենդերի ելույթը խախտում է այդ օրակարգը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---