Միջադեպ ԼԳԲՏ-ին դեմ ակցիայի մասնակիցների միջև՝ «ժելեած մազերի» պատճառով

Միջադեպ ԼԳԲՏ-ին դեմ ակցիայի մասնակիցների միջև՝  «ժելեած մազերի» պատճառով

PanARMENIAN.Net - Խորհրդարանի շենքի մոտ ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել, հայտնել է Factor.am-ը:

Ակցիայի մասնակիցներից մեկին դուր չի եկել մյուս մասնակցի` Հայկազ Մակարյանի ժելեած սանրվածքը:

«Աղջկա պրիչոսկով ելույթ ես ունենում», - ասել է նա վերջինիս, ինչից հետո քաշքշոց է սկսվել նրանց միջև՝ զուգորդված վիրավորանքներով:

Ակցիայի մյուս մասնակիցները փորձել են հեռացնել նրանց միմյանցից:

Ապրիլի 5-ին Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից խոսել է տրանսգենդեր կին՝ բարձրաձայնելով իրենց իրավունքների ոտնահարումը: Լիլիթ Մարտիրոսյան ներկայացած կինը հայտարարել է, որ տրանսգենդեր է և ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից։

Հայկազ Մակարյանը հայտնի է նաև իր ակցիաներով՝ ի պաշտպանություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո), և ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---