Քաղաքացու օր սահմանող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

Քաղաքացու օր սահմանող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Քաղաքացու օր սահմանելու վերաբերյալ նախագիծը:

Ըստ կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր:

Կողմ է քվեարկել 92 պատգամավոր:

Ապրիլի վերջին շաբաթ օրը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշելու որոշումն ընդունվել էր կառավարության նիստում:2018-ի ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի պաշտոնում ԱԺ կողմից ընտրված Սերժ Սարգսյանը, ինչը վերածվեց զանգվածային տոնախմբության: Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ինչը ևս տոնախմբության առիթ դարձավ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---