Հրաձգությունը Ցխինվալում դադարել է, սակայն քաղաքի բնակիչները վախենում են, որ հարձակումները կվերսկսվեն մութն ընկնելուն պես 8 օգոստոսի 2008 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Ցխինվալի բնակիչները դուրս են գալիս նկուղներից, որտեղ թաքնվում էին վրացի զինվորականների գնդակներից: Ներկա պահին հրաձգությունը դադարել է: Հարավային Օսեթիայի մայրաքաղաքի էլեկտրականությունը վերականգնված չէ, չկա նաեւ ջուր եւ գազ: Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարարության աշխատակիցների խոսքերով, Ցխինվալում վրացական ռազմական ստորաբաժանումներ չեն մնացել: Կամավորները սկսել են վիրավորներին փնտրել:«Որոշ վայրերում մարդիկ չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ շենքերի փլատակներից: Բայց առաջին հերթին պետք է տեղական հիվանդանոցի փլատակները հետախուզել. ռմբակոծության ժամանակ հիվանդների եւ բժիշկների մի մասը թաքնվել են նկուղային հարկում, նրանց ճակատագիրը դեռեւս անհայտ է: Բացի այդ, մարդասիրական միջանցքի բացման դեպքում անհրաժեշտ է մարդկանց տեղեկացնել մեկնելու հնարավորության մասին»,-ասել է աշխարհազորայիններից մեկը: Բայց եւ այնպես, շատ բնակիչներ շարունակում են թաքնվել նկուղներում. շատերը գնալու տեղ չունեն, նրանց տներն ու բնակարանները ավերված են: Ոմանք փորձում են իրենց տները հասնել, որպեսզի տաք շորեր, հագուստ եւ դեղամիջոցներ վերցնեն, բայց հետո հետ են վերադառնում: Ցխինվալացիները վախենում են, որ հարձակումները կվերսկսվեն մութն ընկնելուն պես: Նկուղներում թաքնվածների մեջ շատ են կանայք, ծերերն ու երեխաները: «Խուճապ չկա , բայց շատերը շոկի մեջ են: Մի քանի ժամվա ընթացքում նախկին սովորական կյանքը ավիրվեց. քաղաքը ավերակների է վերածվել, շատերը օթեւանից են զրկվել»,-ասում է վկաներից մեկը, հաղորդում է «Վեստի»-ն: Ուրբաթ օրվա գիշերը` Պեկինում օլիմպիական խաղերի բացման օրը, վրացական զորքերը ներխուժել են Հարավային Օսեթիայի տարածք եւ նախաձեռնել Ցխինվալի գրոհը: Գործի էր դրվել ռազմական ավիացիան, տանկերը, խոշոր տրամաչափի հրետանին: Վրաստանի գործողությունները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը անվանել է «միջազգային հանրության կողմից Ռուսաստանին տրված մանդատի եւ միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտում:Ռուսաստանն իր հայրենակիցների անպատիժ մահ թույլ չի տա»,-հայտնել է պետության ղեկավարը: Հաղորդվում է խաղաղ բնակչության զանգվածային զոհերի (ավելի քան հազար մարդ) եւ էթնիկական զտումների մասին, որոնք իրագործել են վրացական զորքերը: Զոհվածներ կան նաեւ խաղաղարարների մեջ: Վրացական տանկերը դիմահար կրակում էին ռուսական խաղաղարարների վրա, մոտ տասը ռուս զինվոր զոհվել են, 30-ը վիրավորված են: Ռուս խաղաղարարներին օգնության են ուղարկվել ռուսական 58-րդ բանակի ստորաբաժանումները: Վլադիկավկազում օպերատիվ շտաբ է ստեղծվել` Ցամաքային զորքերի գլխավոր կոմիսար, բանակի գեներալ Վլադիմիր Բոլդիրյովի գլխավորությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |