Մայիսի 9-ին Երևանում կկայանա «Հայաստանի Անմահ գունդ» քայլերթը

Մայիսի 9-ին Երևանում կկայանա «Հայաստանի Անմահ գունդ» քայլերթը

PanARMENIAN.Net - «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, հայ ժողովրդի փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդն և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով մայիսի 9-ին Երևանում անցկացնելու է «Անմահ գունդ» խորագրով քայլերթը:

Ակցիան մեկնարկելու է մայիսի 9-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից: Քայլերթի մասնակիցներն, ինչպես նախորդ տարիներին, իրենց հետ տանելու են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:

Քայլերթին մասնակցելու են ՀՀ ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերաններ և այլոք:

Ակցիայի նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին հիշողությունը:

«Անմահ գունդ» խորագրով քայլերթին մասնակցելու համար կարելի է մեծացնել, մշակել, տպագրել հարազատների լուսանկարները և պատրաստել փայտե պլակատներ միանգամայն անվճար «ՅՈՒՊԻՏԵՐ ՖՈՏՈ ԷՔՍՊՐԵՍ» ընկերությունում, որը «Հայաստանի Անմահ գունդ» քայլերթի գլխավոր գործընկերն է։

Նկարների պատրաստման վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար կարելի զանգահարել «Յուպիտեր» ֆոտոստուդիա (Մարշալ Բաղրամյան պողոտա 21) հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 588-814։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---