Նազարբաևի դուստրը չի առաջադրվի Ղազախստանի նախագահի պաշտոնում 9 ապրիլի 2019 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի խորհրդարանի խոսնակ Դարիգա Նազարբաևան մտադիր չէ առաջադրվել Ղազախստանի նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտնել է նրա օգնական Սաուլե Մուստաֆաևան: «Ոչ, Դարիգա Նուրսուլթանովնան մտադիր չէ առաջադրվել»,-ասել է նա լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դարիգան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է: Սենատի պատգամավոր նա դարձել է 2016-ի սեպտեմբերին, իսկ խոսնակ է ընտրվել 2019-ի մարտի 20-ին: Հունիսի 9-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Մարտի 19-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը ղեկավարում էր երկիրը 30 տարի, հրաժարական տվեց և նրա տեղը զբաղեցրեց Սենատի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը,Այդ մասին նա հայտարարել է ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները:Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ: Նուրսուլթան Նազարբաևի հետնորդների թվում փորձագետներն առաջին հերթին նշում են նրա դստեր, փեսայի ու զարմիկի անունները, որոնք ամենահավանական թեկնածուներն են համարվում նախագահի պաշտոնի համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% Գյումրիից երթով շարժվել են դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթը Երևան կհասնի մայիսի 9–ին ԱԺ–ում Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր են քննարկել Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները |