Ապրիլի 11-ից վարորդները կարող են դիմել հաշվառման համարանիշի համար

Ապրիլի 11-ից վարորդները կարող են դիմել հաշվառման համարանիշի համար

PanARMENIAN.Net - Տրնսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի վահանակները ստացվել են և կատարվում են տպագրման աշխատանքներ: Այդ մասին իր իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ապրիլի 11-ից վարորդները կարող են դիմել հաշվառման համարանիշերը ստանալու համար:

Տեխնիկական օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ որոշ ժամանակով խնդիրներ էին ծագել տրնսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացում։

«Վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունն արդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման աշխատանքների կատարումը: Վահանակներ ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները:

Բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր հաշվառման ժամանակ չեն ստացել թիթեղյա համարանիշ, կարող են 2019 թվականի ապրիլի 11-ից սկսած դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար: Ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար կրկին անգամ հայցում է քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է գրառման մեջ:

Ապրիլի 9-ին Նորագավիթի մաքսատանը քաղաքացիներից մեկը վարչապետին էր դիմել՝ ասելով, որ ՀՀ տարածքում ոչ մի պետհամարանիշ չկա, քանի որ թիթեղ չկա: Վարչապետն այդ հարցով տեղում զանգահարել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որը պարզաբանել էր, որ թիթեղը Փոթիից Հայաստանի ճանապարհին է և օրվա ընթացքում տեղ կհասնի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---