Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթները ավարտել են ազատ ոճային ըմբիշները:

Հայաստանի հավաքականը 6 տարվա դադարից հետո Եվրոպայի նոր չեմպիոն ունի: 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում 17:11 հաշվով կամային, լարված և գեղեցիկ հաղթանակ է տարել վրացի Բեկա Լոմտաձեի նկատմամբ և նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---