Այսօր բացվում է ԵՄ արտահերթ գագաթնաժողովը` նվիրված Կովկասում ստեղծված իրավիճակին 1 սեպտեմբերի 2008 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր Բրյուսելում բացվում է Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը` նվիրված Կովկասում ստեղծված իրավիճակին: Հանդիպման նախաձեռնողներն են Մեծ Բրիտանիան, Լեհաստանն ու Բալթիայի երկրները: Այդ պետությունները պնդում են, որ հարկավոր է վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ակնկալվում է, որ ԵՄ 27 պետությունների ղեկավարները կդատապարտեն Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման փաստը: Գագաթնաժողովի նախօրեին արեւելաեվրոպական պետությունների կողմից առաջարկներ են հնչել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու մասին: Սակայն այդ գաղափարը հավանություն չի ստացել: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները հայտարարել է, որ ամփոփիչ հայտարարության նախագծում մի բառ անգամ չկա պատժամիջոցների մասին: Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակը նախօրեին հերթական հեռախոսազրույցի առարկա է դարձել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ, հաղորդում է «ՆՏՎ»-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |