Այսօր բացվում է ԵՄ արտահերթ գագաթնաժողովը` նվիրված Կովկասում ստեղծված իրավիճակին

PanARMENIAN.Net - Այսօր Բրյուսելում բացվում է Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը` նվիրված Կովկասում ստեղծված իրավիճակին: Հանդիպման նախաձեռնողներն են Մեծ Բրիտանիան, Լեհաստանն ու Բալթիայի երկրները: Այդ պետությունները պնդում են, որ հարկավոր է վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ակնկալվում է, որ ԵՄ 27 պետությունների ղեկավարները կդատապարտեն Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման փաստը:



Գագաթնաժողովի նախօրեին արեւելաեվրոպական պետությունների կողմից առաջարկներ են հնչել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու մասին: Սակայն այդ գաղափարը հավանություն չի ստացել: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները հայտարարել է, որ ամփոփիչ հայտարարության նախագծում մի բառ անգամ չկա պատժամիջոցների մասին:



Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակը նախօրեին հերթական հեռախոսազրույցի առարկա է դարձել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ, հաղորդում է «ՆՏՎ»-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---