Թուրքիայում չեղարկել են քրդամետ կուսակցության հաղթանակն ընտրություններում և մանդատներ չեն տվել12 ապրիլի 2019 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում չեղարկել են քրդամետ կուսակցության հաղթանակն ընտրություններում և մանդատներ չեն տվել: Ընդդիմադիր Ժողովրդների ժողովրդավարական կուսակցությունը բողոք է հայտնել տեղական կառավարման մարմինների մարտի 31-ի ընտրություններում իր թեկնածուների հաղթանակի չեղարկման վերաբերյալ: Ըստ կուսակցության ներկայացուցիչների, Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը «ծուղակ է պատրաստել»՝ արգելելով թեկնածուներին մանդատներ ստանալ, թեև նրանց պաշտոնապես թույլատրվել էր մասնակցել ընտրություններին: Կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է կուսակցության ներկայացուցիչ Սարուխան Օլուչի մամուլի ասուլիսի տեսագրությունը, որտեղ նա հայտարարել է, որ ընտրահանձնաժողովը կուսակցության դեմ քաղաքական դավադրության մասնակից է, գրում է Deutsche Welle-ն: Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովն արգելել է պատգամավորական մանդատ ստանալ այն քաղաքական գործիչներին, որոնք կորցրել էին իրենց պաշտոնները արտակարգ դրության ժամանակ, որը հայտարարվել էր 2016-ի հուլիսին, երկրում անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո: Եթե նրանք մեծամասնություն են ստացել, ապա նրանց մանդատը փոխանցվում է երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին: Ըստ Ժողովրդների ժողովրդավարական կուսակցության հաշվարկների, կչեղարկվի իր թեկնածուներից 8-ի մանդատը, որոնք հաղթել են առավելապես քրդաբնակ շրջաններում: Մանդատները հիմնականում կանցնեն Էրդողանի կուսակցության՝ ԱԶԿ-ի անդամներին: Ժողովրդների ժողովրդավարական կուսակցությունն Էրդողանը համարում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության քաղաքական «շարունակությունը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |