ԱԺ հանձնաժողովը հաստատել է իրական հանքատերերին բացահայտող նախագիծը12 ապրիլի 2019 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտմանը միտված նախագծերին: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նշել է, որ նախագծերի փաթեթը կարգավորում է ոլորտում իրականա սեփականատերերի բացահայտման ամբողջ գործընթացը։ Նախագծով, սահմանվել են իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները, ինչպես նաև իրական սեփականատերերի գրանցման կարգը։ «Գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է հանրային ծառայության մասին օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց, բացառությամբ քննիչների և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին», - նշել է Բաղրամյանը։ Ընդերքի մասին օրենսգրքով ներկայացվում են պահանջներ իրական սեփականատերերին բացահայելու մասին տեղեկանքի վերաբերյալ, իսկ որպես պատասխանատվություն սահմանվում է ընդերքօգտագործման իրավունքի կասեցում և դադարեցում։ Օրինագիծն ԱԺ կողմից ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2019-ի հուլիսի 1-ից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է |