Վարչապետը՝ մաքսատան ազատված աշխատակցի մասին. Խոսքը ուսադիրով մարդու մասին է15 ապրիլի 2019 - 18:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ավտոմաքսատանը գրանցված միջադեպին և իր հորդորով աշխատակցի ազատման դիմում գրելուն, ասել է, որ խոսքը ուսադիր կրող մարդու մասին է, որի վերաբերմունքը դրոշին պետք է պատշաճ լինի: «Խոսքը ուսադիր կրող, զինվորական կարգապահությամբ հիմնարկի աշխատակցի մասին է։ Եթե ուսադիր կրող մարդը պետական դրոշի նկատմամբ պատշաճ վերաբերմունք չունի, ես մնում եմ իմ կարծիքին»,-ասել է նա: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե մաքսատան միջադեպի հետ կապված ինչում են իրեն մեղադրում։ Լրագրողը նշել է, որ առողջական խնդիրներով անձի է վարչապետը հորդորել աշխատանքից ազատվել, զգաստ կանգնել։ «Ասում են, որ՝ այ, Նիկոլը, մեծամտացել ա, մաքսայինին ասում ա, որ վարչապետը մոտենում ա, էդպես չեն դիմավորում։ Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ։ Ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել»,- հավելել է Փաշինյանը։հայտնում է Aysor.am-ը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |