Վարչապետն ու կաթողիկոսը ցավակցել են Աստվածամոր տաճարում հրդեհի կապակությամբ16 ապրիլի 2019 - 09:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն ցավակցություններ են հայտնել Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի կապակցությամբ։ «Մեծ տխրություն է՝ հետևել Նոտր Դամում կատարվողին։ Հայաստանն ապրումակցում է Ֆրանսիային», - նշել է վարչապետ Փաշինյանը ֆրանսերեն գրված իր tweet-ում: Կաթողիկոս Գարեգին Բ-ն, իր հերթին, նշել է, որ եկեղեցում սրտի խորը ցավով են հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։ «Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։ Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում Փարիզի ժողովրդին և Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն», - նշվում է կաթողիկոսի ուղերձում։ Փարիզի հրշեջներին հաջողվել է մարել Աստվածամոր տաճարում բռնկված ու զգալի ավիրածությունների պատճառ դարձած հրդեհը։ Կրակի պատճառով փլուզվել է 19-րդ դարի աշտարակն ու կտուրը, մասամբ այրվել է ներքին հարդարումը։ Տաճարում պահվող մասունքները՝ մասնավորապես, Քրիստոսի պսակն ու այն Խաչակրյաց արշավանքների ժամանակ բերած Լուի IX Սուրբի պատմուճանը, փրկվել են կրակից։ Ֆրանսիան վերականգնելու է տաճարը։ Կարդացեք նաև․ Նոտր Դամում հրդեհը մարված է․ Տաճարը՝ կրակից հետո (Ֆոտո) Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը |