ՀՀ-ն արյան պետական պաշարներ կունենա

ՀՀ-ն արյան  պետական պաշարներ կունենա

PanARMENIAN.Net - Հայաստանում արյան բաղադրամասերի պետական պաշարներ կստեղծվեն:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի և «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները մշակել են «Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգը հաստատելու մասին» նախագիծը:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման և նորացման հետ կապված հարցերը: Կսահմանվեն, թե ինչ է իր մեջ ներառում արյան բաղադրամասերի պետական պաշարները, ինչ պայմաններում են դրանք պահպանվում և ինչ ժամկետներում են նորացվում:

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Առողջապահություն» բաժնի «Հանրային առողջության պահպանում» ծրագրի շրջանակում «Արյան հավաքագրման ծառայություններ» միջոցառումների համար արդեն իսկ նախատեսված է 252.9 մլն դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---