Հայկական ծագումով միլիարդատերը կօգնի Նոտր Դամի վերականգնմանը17 ապրիլի 2019 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Վագների Օհանջանյանց), որը ինտերնետ ծանոթությունների Badoo ծառայության հիմնադիրն է, ընկերության եկամուտների մի մասը կփոխանցի հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը: «Նոտր Դամի հետ պատահած սարսափելի ողբերգության լույսի ներքո ես զգալի նվիրատվություն եմ անում տաճարի վերականգնման համար: Խոստանում եմ փոխանցել ապրիլին Ֆրանսիայի 22 մլն օգտատերերից Badoo-ի ստանալիք եկամուտների 100%-ը: Իմ սիրտը Ֆրանսիայի ժողովրդի հետ է»,-գրել է Անդրեևն իր Instagram-ում: Անդրեևը պատմել է, որ իմացել է փարիզյան ողբերգության մասին սոցցանցերից, անմիջապես լուրերն է միացրել: «Ինձ համար այդ իրավիճակը մեծ շոկ էր»,-ասել է նա, գրում է Forbes-ը: Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել միլիարդատեր Պինո, Առնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս ընտանիքները, Total նավթագազային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը, արտասահմանցի հովանավորներ: Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը |