Նախարար. Միասնական տրանսպորտային համակարգի դեպում ուղեվարձը վարորդը չի գանձի17 ապրիլի 2019 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իրատեսական է համարում անցումը միասնական տրանսպորտային համակարգի: Այդ մասին ան ասել է՝ ամփոփելով վերջին մեկ տարվա գործունեությունը և ներկայացնելով առաջիկա անելիքները։ Նա նշել է, որ միասնական համակարգին անցնելու պարագայում քաղաքացին տոմս է գնելու, այսինքն` վարորդին առձեռն գումար տալու խնդիր չի լինելու, հայտնում է «Ա1+»-ը: Նախարարը հավելել է, որ մայիսին ամբողջական պատրաստ կլինեն ուղևորահոսքերը, որից հետո կսկսվի մոդելավորումը։ «Օպերատորների բաշխումը կախված է ուղղությունների եկամտաբերության աստիճանից։ Այդ հաշվարկը կատարվում է, այսինքն` ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում է կատարվում»,-ասել է նա։ Նախարարն ասել է նաև, որ այս պահին դժվար է գնահատել հաշվարկը, ծրագրի իրականացումը պետություն- մասնավոր համագործակցություն է և չի բացառվում, որ պետությունը մեծ ծախսեր չանի։ Ինչ վերաբերում է մարզերին, ապա պլանավորվում է, որ մարզի երթուղիները հավաքվեն ամենամոտիկ շրջկենտրոնում և այնտեղից միանան Երևանին, որպեսզի Երևան եկող և գնացող տրանսպորտային մասը բեռնաթափվի։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր, որ մայրաքաղաքում կներդրվի բոլորովին նոր տրանսպորտային համակարգ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին ասել էր, օրենքով միկրոավտոբուսները 15 տարուց ավելի շահագործելու իրավունք չունեն, 2020 թվականին դրանցից 450-ը պետք է լքեն ցանցը:«Մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է հանվի ցանցից, այն դեպքում, երբ օրական մոտ 900 միկրոավտոբուս է սպասարկում Երևանը: Այսինքն՝ ուղիղ կեսը չեն կարողանա աշխատել: Նախատեսված է, որ նոր ցանցը պատրաստ կլինի արդեն երկու տարի հետո, բայց հիմա քաղաքապետարանի խնդիրն է հասկանալ՝ ինչ անել այդ երկու տարում», - ասել էր Մարությանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա |