Փաշինյան. ՀՀ-ում բազմաթիվ հանցագործություններ ՔԿՀ-ներից են կազմակերպվում

Փաշինյան. ՀՀ-ում բազմաթիվ հանցագործություններ ՔԿՀ-ներից են կազմակերպվում

PanARMENIAN.Net - Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դեռևս կան մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ այս հարցերը լուծված չեն։

«Այսօր բազմաթիվ հանցագործություններ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվում են հենց քրեակատարողական հիմնարկներից՝ հենց էդ կապի միջոցների օգտագործմամբ», - ասել է վարչապետը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Շատ կարևոր է հասկանալ մի բան, որ պարտադիր չէ երկրի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը, կամ երկրի վարչապետը գնա, բոլոր տեղերը մտնի և ասի, թե որտեղ, ինչ պետք է լինի։ Էդ մարդիկ այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրո՞ւմ են, թե՞՝ չէ, հեռուստացույց նայո՞ւմ են, թե՞՝ չէ, լրատվությանը ծանոթանո՞ւմ են, թե՞՝ չէ, ելույթներին հետևո՞ւմ են, թե՞՝ չէ, էդ մարդիկ հետևություններ անո՞ւմ են», - հարցրել է Փաշինյանը:

Նա նաև հարցն ուղղել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ ի՞նչ է նշանակում, որ քրեակատարողական հիմնարկներում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում. «Կարո՞ղ եք բացատրել դա ի՞նչ է նշանակում, և այդ քրեակատարողական հիմնարկի պետը դեռ շարունակո՞ւմ է աշխատել իր պաշտոնում»։

Զեյնալյանը պատասխանել է, որ իրեն այդպիսի փաստ հայտնի չէ, թե որևէ մեկի հանձնուքը չի ստուգվում։ Խնդիրներ, ըստ նախարարի կան, բայց որևէ մեկն արտոնյալ չէ, ում խուցը չի խուզարկում, ստուգվում։ Փաշինյանի հարցին, թե հեռախոսներ չկա՞ն քրեակատարողական հիմնարկներում՝ Զեյնալյանը պատասխանել է. «Կան հեռախոսներ, մենք դրանք պարբերաբար հայտնաբերում ենք»։

Փաշինյանն արձագանքել է, որ հայտնաբերելուց առաջ պետք է դրանց ներս մտնելու ճանապարհները փակել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---