ՀՀ նախագահն ու Նաիրա Զոհրաբյանը քաղաքացիության շնորհման հարցեր են քննարկել

ՀՀ նախագահն ու Նաիրա Զոհրաբյանը քաղաքացիության շնորհման հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանր մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող հարցեր է քննարկել ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

Մասնավորապես, տիկին Զոհրաբյանը նախագահին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման հետ կապված որոշ խնդիրներ, որոնց բախվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող մեր հայրենակիցները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցերի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---