Մակունց. Այո՛, Քաղաքացու օրվա համար գումար պետք է հատկացվի՝ սեպտեմբերի 21-ին ևս հատկացվել է18 ապրիլի 2019 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով, Հայաստանում քաղաքացու օրը նշելու համար գումարներ պետք է տրամադրել, բայց տոնը չպետք է կենտրոնացված լինի Երևանում։ «Հիշենք՝ սեպտեմբերի 21-ին անցկացվող միջոցառումներին նույնպես գումար հատկացվեց։ Այսինքն՝ տոնակատարությունների համար պարբերաբար գումարներ հատկացվում են, և այո՛, ես կարծում եմ, որ Քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացվի գումար», - խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արժե՞ր, որ կառավարությունը 124 մլն դրամ գումար հատկացնի տոնը նշելու համար, հայտնում է Aysor.am-ը: Իշխանական խմբակցության ղեկավարը նկատել է, որ տոնը պետք է ապակենտրոնացնել և չնշել այն միայն Երևանում։ Ապրիլի 18-ի նիստում կառավարությունը մոտ 124 մլն դրամ է հատկացրել «Քաղաքացու օրը» նշելու միջոցառումներին։ Որոշման նախագծի համաձայն, գումարը կուղղվի Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ պատշաճ անցկացման համար։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |