Փաշինյանն ու Ծառուկյանը քննարկել են «ԱրարատՑեմենտի» շուրջ իրավիճակը

Փաշինյանն ու Ծառուկյանը քննարկել են «ԱրարատՑեմենտի» շուրջ իրավիճակը

PanARMENIAN.Net - Կառավարությունում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, հայտնում է «Հայկական ժամանակը» ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի վրա հղումով:

«Քննարկվել է կառավարություն-խորհրդարան հարաբերությունները, ներդրումային միջավայրի վերաբերյալ հարցեր, նաև «ԱրարատՑեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը»,-ասել է նա:

Ավելի վաղ «ԱրարատՑեմենտ» գործարանի ղեկավարությունն աշխատանքից ազատման ծանուցագրեր է ուղարկել գործարանի 1200 աշխատակցի: Ըստ տնօրինության պարզաբանման, ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, և իրենք չեն կարող իրանական ցեմենտի հետ մրցակցել։

Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գործարանում ստեղծված իրավիճակի «հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է», որով կլինկերը՝ ցեմենտի ամենաթանկ հումքը, ազատվում է մաքսատուրքից: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղական արտադրողի համար մրցակցային պայմաններ ապահովելու համար Իրանից ներկրվող ցեմենտի վրա մաքսատուրք է սահմանել, բայց կլինկերի ներկրման մաքսատուրքը վերացնելու որոշում կա, ինչը ձեռնառու չէ «ԱրարատՑեմենտին»: Գործարանի ղեկավարությունն ասել է, որ ցեմենտ արտադրելու փոխարեն, նրանք էլ կներկրեն կլինկեր և դրանից կստանան ցեմենտ:

«Գաջ» ՓԲԸ-ն իր հերթին մեղադրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանին՝ մրցակից ընկերություններին շանտաժով շուկայից դուրս մղելու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---