Գյուլի այցը Երեւան խնդիրներ չի ստեղծի Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի այցը Հայաստան օգտակար կլինի Ադրբեջանի համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ղուլուսի Ղըլըչը: Նրա խոսքերով, երկխոսությունը միշտ արդյունավետ է եղել: Մեկնաբանելով Ադրբեջանի ոչ միանշանակ արձագանքը Գյուլի այցի հարցում` դիվանագետը նշել է, որ ամեն ոք իր կարծիքն ունի:



«Թուրքիան հստակ քաղաքականություն է վարում: Այս այցը խնդիրներ չի առաջացնի Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում: Խնդիրները ստեղծում են նրանք, ով ցանկանում է դա անել: Սակայն ինչո՞ւ խնդիրներ ստեղծել: Հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաները: Թուրքիայի պաշտոնյաների հանդիպումները եւս չպետք է խնդիրներ հարուցեն: Սա սովորական սպորտային խաղ է»,-նշել է թուրք դիվանագետը:



Նա նաեւ հերքել է լուրերն այն մասին, որ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան կավարտվի հայ-թուրքական սահմանի բացմամբ: «Սահմանը բացելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Քանի դեռ չեն լուծվել ղարաբաղյան եւ մյուս խնդիրները, դա անհնար է»,-ասել է Ղըլըչը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---