CNN. Կարճ միացումը Նոտր Դամում բռնկման միակ վարկածը չէ![]() 19 ապրիլի 2019 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Փարիզի դատախազությունն Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման «ոչ մի հիպոթեզ» չի բացառում, հայտնում է CNN-ը գերատեսչությունում իր աղբյուրների վրա հղումով: Ապրիլի 18-ին Le Parisien-ը հայտնել էր, որ քրեագետների հիմնակաա վարկածը կարճ միացումն է, որն առաջացել է աշտարակի հիմքի մոտ: Սակայն, ըստ հեռուստաալիքի զրուցակցի, դա քննության միակ վարկածը չէ: Փարիզի դատախազությունում նշել են, որ դեռևա «ոչինչ չի մատնանշում հրդեհի բռնկման հանցավոր ծագումը»,գրում է «Վեդոմոստին»: Քննիչները կարողացել են հասնել որոշ այն հատվածներին, որտեղից բռնկվել է հրդեհը և սկսել ստուգումները: Դեռևս գերակա վարկած է մնում «պատահականությունը»: Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել Պինո, Արնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս միլիարդատեր ընտանիքները, Total նավթագազային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը, արտասահմանցի հովանավորներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |