Հին նմուշի անձնագրերի ժամկետը 2 տարով երկարաձգելու օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Հին նմուշի անձնագրերի  ժամկետը 2 տարով երկարաձգելու օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ քաղաքացիների հին նմուշի անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու մասին նախագիծը:

«Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օօրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթով առաջարկվում է գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թվականի փոխարեն սահմանել 2021 թվականը:

2017-ի հունվարի 1-ին ավարտվել է լեհական PVPV ընկերության հետ պետության կնքած պայմանագրի գործողության ժամկետը, որով ընկերությունը ՀՀ-ին էր մատակարարում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի բլանկներ, ինչպես նաև Հայաստանում շահագործման է հանձնվել կենսաչափական անձնագրերի համակարգը:

Հիմնական զեկուցող ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ պայմանագրի գործողության ժամկետը լրացել է, սակայն այլ մատակարարի հետ նոր պայմանագիր չի կնքվել:

«Գնման ընթացակարգի, ինչպես նաև նոր համակարգի ներդրման և շահագործման համար պահանջվելու է տևական ժամանակահատված, մեր գնահատմամբ՝ մինչև 2 տարի ժամկետ: Ուստի, կառավարությունն առաջարկում է հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2019-ի փոխարեն սահմանել 2021-ը: Այս փոփոխությունը հնարավորություն կտա անխափան կերպով շարունակել ՀՀ քաղաքացիների անձնագրավորման գործընթացը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---