ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկել է արգելել «մերսման սրահները»22 ապրիլի 2019 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկել է արգելել «մերսման սրահների» գործունեությունը: Պատգամավորը նախագծի հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանի ուշադրությունն է հրավիրել այդպիսի սրահներում մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու հնարավոր դեպքերի վրա: «Ուզում եմ անդրադառնալ հանրապետությունում և հատկապես Երևանում գործող՝ այսպես կոչված մերսման սրահներում թրաֆիքինգի դրսևորումներին՝ սեռական շահագործմանն ու անկանոն աշխատանքային գրաֆիկին: Առաջարկում եմ, որ Ձեր կառույցն ուսումնասիրի այս երևույթը, և հնարավորինս արագ փակեք Երևանում գործող թրաֆիքինգի այդ կենտրոնները»,- ասել է պատգամավորը։ Նախարարի տեղակալը նշել է, որ թրաֆիքինգի զոհերի հետ կապված աջակցության գործընթացն իրականացնում է իրենց նախարարությունը, իսկ պաշտպանության գործընթացը՝ ոստիկանությունը։ «Մենք միշտ պատրաստ ենք աջակցել, իսկ քրեական գործեր հարուցելն ու վարույթ ընդունելն արդեն ոստիկանության տիրույթում է»,- ասել է Գասպարյանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |