Վարչապետ. Պետք է բարձր աշխատավարձի քաղաքականություն վարենք22 ապրիլի 2019 - 15:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանն ասել է, որ ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն: «Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարևորագույն գործիքներից մեկը Հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում՝ նախապայմանով, որ եկամտահարկը առաջիկա տարիներին պետք է նվազի՝ հասնելով 20%-ի: Մենք կարծում ենք, որ այսպիսով խրախուսում ենք բարձր աշխատավարձը, բարձր աշխատավարձի քաղաքականությունը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այսպիսով խրախուսում են նաև կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին: «Բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով՝ նկատի ունենք ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը: Հույս ունենք, որ առաջիկայում Հայաստանում էականորեն կզարգանա բորսայական համակարգը: Մեր կառավարությունն այս ուղղությամբ նույնպես աշխատանք է տանում, և մենք փորձում ենք Հայաստանում գտնել պետական ընկերություններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա, ինչպես նաև փորձել որոշակի կարգավորումներով խրախուսել մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով: Իհարկե, Հայաստանում բանկային համակարգը բավական կայացած է, նաև ծառայությունների որոշակի համակարգ է կայացած, որտեղ նույնպես մենք կարող ենք ասել, որ բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու պոտենցիալ կա»,- ասել է վարչապետը: Նա նշել է նաև, որ նույնիսկ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չի լինի Հայաստանի աշխատուժն ամբողջությամբ բերել նույն որակավորման: «Մենք հասկանում ենք, որ այստեղ որոշակի շերտավորումն անխուսափելի է, և այդ շերտավորման բերած խնդիրները սպասարկելու առումով է, որ մենք որպես առաջնահերթություն սահմանել ենք գյուղատնտեսության ոլորտը, որը, ըստ էության, համարում ենք տեխնոլոգիաների հետ առնչվող, նաև զբոսաշրջության ոլորտը: Կարծում ենք, որ աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր և միջին բիզնեսի զարգացման որոշակի դինամիկա, ապահովել բարեկեցության որոշակի մակարդակ և ապահովել անհատական ջանքը գործադրելու որոշակի հնարավորություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ հարկային օրենսգրքի նախագծով եկամտահարկը 25%, 28% և 36%-ից կդառնա համահարթ՝ 23%, իսկ մինչև 2023 թվականը՝ 20%: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |