Նազարբաևը 3 տարի է պատրաստվել հրաժարականին23 ապրիլի 2019 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խոստովանել է, որ մոտ 3 տարի է նախապատրաստվել հրաժարականին պետության ղեկավարի պաշտոնից: «Երբ ասացի, որ գիտակցաբար եմ որոշում կայացրել, դա իրոք այդպես էր: Նման որոշումները մեկ օրում չեն կայացվում, կամ մեկ ամսում: Ես մի քանի տարի եմ պատրաստվել այդ որոշմանը: Բացելով գաղտնիքն՝ ասեմ, որ 3 տարի եմ պատրաստվել»,-ասել է Նազարբաևը «Նուր Օթան» կուսակցության XIX արտահերթ նիստում, գրում է Interfax-ը: «Շուրջս էի նայում, մտորում ապագայի մասին, անցյալի, կադրեր էի դիտում, իմ թիմակիցներին էի դաստիարակում բոլոր այս տարիներին և յուրաքանչյուրի հետ հույսեր կապում: Եվ ահա եկա եզրակացության, որ դա ճիշտ է»,-ասել է նա: Նուրսուլթան Նազարբաևը, որը ղեկավարել է Ղազախստանը շուրջ 30 տարի, հայտարարեց հրաժարականի մասին մարտի 20-ին: Երկիրը գլխավորեց Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Նախագահի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 9-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր |