Քաղաքապետ. Մաքուր Երևան ունենալու ճանապարհին ենք23 ապրիլի 2019 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մաքուր Երևան պարտադիր լինելու է։«Եվ մենք դրա ճանապարհին ենք», - ասել է նա։ Քաղաքապետը ևս մեկ անգամ նշել է, որ «Սանիթեք» ընկերության աշխատանքից գոհ չէ, սակայն տուգանելուց հետո մի փոքր աշխատանքը լավացել է, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է նաև, որ ավագանու անդամների միջև տարբերակում չկա ու չի էլ եղել, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ընդամենը ավագանու անդամները պետք է իմանան իրենց լիազորությունները, քաղաքապետի լիազորությունները և քաղաքապետարանի լիազորությունները», - ասել է նա։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ավագանու նիստում հայտարարել էր, որ քաղաքապետարանը ձախողել է աղբահանության գործը: «Կառավարությունը շուրջ 40 րոպե քննարկում էր մի հարց, որը բացառապես քաղաքային իշխանության տիրույթում է՝ աղբահանությունը։ Հարցի բովանդակությանը շատ եմ անդրադարձել, մանրամասներին չեմ տրվի, միայն կասեմ, որ 6 ամիս անց արձանագրում եմ, որ աղբահանության լուծման խնդրի հարցում դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ։ Եվ դա է պատճառը, որ կառավարությունը միջամտեց այս խնդրին», - հայտարարել էր Դավիթ Խաժակյանը Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |