Ադրբեջանին մտահոգում են «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման մանրամասները

PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությունը ողջունում են Ադրբեջանում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Սակայն նախարարը նշել է, որ այդ հարցում ադրբեջանական կողմին մտահոգում են որոշ մանրամասներ, որոնք պետք է քննարկվեն: «Հետեւաբար, պետք է բանակցություններ անցկացվեն, եւ միայն դրանից հետո վերջնական որոշում կկայացվի պլատֆորմին Ադրբեջանի մասնակցության մասին»,-ասել է Մամեդյարովը, հաղորդում է 1news.az-ը:



Այն բանից հետո, երբ Վրաստանը ներխուժեց Հարավային Օսեթիա, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն առաջարկեց ստեղծել «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ», որին կանդամակցեն Թուրքիան, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը: Այդ նպատակով արդեն խորհրդակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ների միջեւ: Այդ հարցը քննարկվել է նաեւ Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Ունալ Չեւիքոզի սեպտեմբերի 3-ին Երեւան կատարած այցի ժամանակ: Ինչպես հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնական Երեւանը պատրաստ է քննարկել իր մասնակցության հնարավորությունն այդ նախաձեռնությանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---