Շոտլանդիան մտադիր է անկախության նոր հանրաքվե անցկացնել

Շոտլանդիան մտադիր է անկախության  նոր հանրաքվե անցկացնել

PanARMENIAN.Net - Շոտլանդիայի կառավարությունը մտադիր է առաջիկայում օրինագիծ ներկայացնել մինչև 2021 թվականը Մեծ Բրիտանիայից անկախության նոր հանրաքվե անցկացնելու մասին: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Սթերջենը՝ ելույթ ունենալով Էդինբուրգում խորհրդարանականների առջև:

Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից, «ընտրությունը Բրեքսիթի» և Շոտլանդիայի ապագայի՝ որպես անկախ եվրոպական ազգի» միջև պետք է արվի մինչև 2021-ի մայիսը, պարզաբանել է Սթերջենը, գրում է Deutsche Welle-ն:

Նոր հանրաքվե անցկացնելու համար Շոտլանդիան պետք է ստանա Լոնդոնի համաձայնությունը, վերջինս համարում է, որ այժմ նման հարցում անցկացնելու կարիք չկա:

Առաջին հանրաքվեն տեղի է ուենցել 2014-ի սեպտեմբերի 18-ին: Այն ժամանակ մասնակիցների մոտ 55 տոկոսը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն: 2016-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը:

2017-ի մարտին Շոտլանդիայի խորհրդարանը քվեարկեց նոր հանրաքվեի օգտին, սակայն ավելի ուշ Սթերջենը ժամանակավորապես հրաժարվեց երկրորդ հանրաքվեից՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններով է իրականացվելու Brexit-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---