Նախարար․ «Զոն նայողների» արտոնությունները վերացված են, չխուզարկվող խուց չկա

Նախարար․ «Զոն նայողների» արտոնությունները վերացված են, չխուզարկվող խուց չկա

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախկին իշխանությունների ժամանակ եղած «զոն նայողների» արտոնությունները վերացվել են։

«Չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի անձ, որի վրայից արգելված իր չի բռնագրավվում։ Սա այդ արտոնությունների դարաշրջանի ավարտն է, մեր իշխանության գալու պայմաններում սա դադարել է լինել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ կալանավայրերում որևէ մեկն այլևս արտոնյալ պայմաններ չունի։

Նա նշել է, որ դուռ բաց պահելու համար անօրինական վճարումները, ներսում գումարի շարժը նույնպես վերացրել են։

Նախարարը հայտնել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է գրել։

Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր:

Պարզվել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Կալանավորը թանկարժեք իրեր հափշտակող հանցավոր խումբ է կազմակերպել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---