Սուրենյան. Ցրտահարության վտանգը կարելի է անցած համարել

Սուրենյան. Ցրտահարության վտանգը կարելի է անցած համարել

PanARMENIAN.Net - Ցրտահարության վտանգը կարելի է ավարտված համարել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։ Բացառություն կազմեց Գորիսի հատվածը, որտեղ վերջին 3-4 օրերին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ։

Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված, քանի որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է։ Ապրիլի 26-28-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կրկին աստիճանաբար կբարձրանա ևս 5-6 աստիճանով»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---