Շրի Լանկայում զբոսաշրջության ոլորտի կորուստները կարող են 1 մլրդ եվրոյից ավելի լինել

Շրի Լանկայում զբոսաշրջության ոլորտի կորուստները կարող են 1 մլրդ եվրոյից ավելի լինել

PanARMENIAN.Net - Շրի Լանկայի կառավարությունը մտավախություն ունի, որ ապրիլի 21-ին երկրում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո զբոսաշրջության ոլորտը մեծ կորուստներ կկրի: Իշխանությունները կանխատեսում են զբոսաշրջային հոսքի նվազում 30 տոկոսով: Դա մոտ 1,5 մլրդ դոլարի (եվրոյով 1,3 մլրդ) կարուստ կտա: Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Մանգալ Սամարավիրան:

Մինչ ահաբեկչությունների շարքը, ակնկալվում էր, որ 2019-ին Շրի Լանկան 4,5 մլրդ եվրոյի եկամուտ կունենա:

Ըստ նախարարի, 1-2 տարի կպահանջվի, որպեսզի զբոսաշրջության հոսքը վերականգնվի, գրում է Deutsche Welle-ն:

Մինչդեռ երկրի կաթոլիկ եկեղեցիները որոշ ժամանակով կասեցրել են կիրակնօրյա ժամերգությունները:

Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել:

Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---