Շրի Լանկայում կարգելեն դեմքը ծածկող հագուստ կրել

Շրի Լանկայում կարգելեն դեմքը ծածկող հագուստ կրել

PanARMENIAN.Net - Շրի Լանկայի առաջնորդ Մայտրիպալա Սիրիսենան հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրում արգելվում է այնպիսի հագուստ կրել, որը թույլ չի տալիս նույնականացնել մարդուն:

Օրենքն ուժի մեջ է մտնում ապրիլի 29-ին, գրում է Gazeta.ru-ն News 1st-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի, նախագահը ստորագրել է հրամանագիրը՝ զերծ պահելու համար մարդկանց նոր պայթյուններից և կայունացնելու համար իրավիճակը երկրում:

Շրի Լանկայում պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---