ANCA. Աբդուլլահ Գյուլը պետք է այցելի Երեւանի Հայոց ցեղասպանության հուշահամալիր

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) մեծ հույսեր է կապում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարելիք այցի հետ, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 6-ին կժամանի Հայաստան երկու երկրների հավաքականների միջեւ կայանալիք ֆուտբոլային խաղը դիտելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ANCA-ում: «Մենք ուշադիր հետեւում ենք այն քայլերին, որ Հայաստանը ձեռնարկում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար եւ հուսով ենք, որ Երեւանի դիվանագիտական նախաձեռնությունն իր պտուղները կբերի»,-հայտարարել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամներին հղած նամակում:



Նշելով, որ միայն Աբդուլլահ Գյուլի այցը չի կարող ապահովել իրական առաջընթաց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործում, Քեն Խաչիկյանը հույս է հայտնել, որ Հայաստանի ակտիվ դիվանագիտությունը առաջին քայլը կդառա Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների հաստատման ճանապարհին:



Միեւնույն ժամանակ ANCA-ի նախագահը նշել է այն քայլերը, որոնք նախագահ Գյուլը կարող է ձեռնարկել, Ս.Սարգսյանի հրավերի կապակցությամբ իր անկեղծությունը դրսեւորելու համար: Դրանցից մեկը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի այցելությունն է` մի ավանդույթ, որ հարգում են Երեւանի բոլոր արտասահմանցի հյուրերը:



Քեն Խաչիկյանը կոչ է արել Թուրքիայն Ա.Գյուլի այցից մի քանի օր կամ շաբաթ անց թուլացնել այն սահմանափակումները, որ կան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ուսումնասիրման, քննարկման եւ ճանաչման ոլորտում, դադարեցնել Հայաստանի շրջափակումը, չեզոք դիրքորոշում որդեգրել ղարաբաղյան հակամարտության հարցում եւ պահպանել Թուրքիայի հայ համայնքի բոլոր իրավունքները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---