Ֆրանսիայում կանխել են իրավապահների դեմ ուղղված ահաբեկչությունը29 ապրիլի 2019 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հատուկ ծառայությունները կանխել են անվտանգության ուժերի աշխատակիցների դեմ ուղղված ահաբեկչությունը: Այդ մասին հայտնել է BFM-TV հեռուստաալիքը Փարիզի դատախազության վրա հղումով: Նշվում է, որ «դաժան հարձակում» էր սպասվում, սակայն մանրամասներ չեն հրապարակվել: Հետաքննության շրջանակում իրավապահները 4 մարդու են ձերբակալել, որոնք զբաղվում էին ահաբեկչությունների համար զենքի առաքմամբ: Նրանցից մեկն անչափահաս է, որն արդեն մեկ անգամ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում: Նրան ձերբակալել էին 2017-ին, երբ նա փորձել է մեկնել Սիրիա, գրում է «Ինտերֆաքսը»: Բոլոր ձերբակալվածները Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչության մեկուսարանում են՝ Լեվալուա Պերե քաղաքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |