Երևանի տրանսպորտի նոր ցանցի համար վարկ կներգրավվի

Երևանի  տրանսպորտի նոր ցանցի համար վարկ կներգրավվի

PanARMENIAN.Net - Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը մշակման փուլում է գտնվում: Այս մասին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հանձնարարելով աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ:

Փաթեթը պատրաստ լինելուն պես կներկայացվի ՀՀ կառավարություն՝ վարկային միջոցներ ներգրավելու համար:

Ավելի վաղ քաղաքապետարանը հանդիպումներ է ունեցել Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած մի շարք հայտնի ընկերությունների հետ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---