Հայաստանը զիջումների կգնա՞ սահմանի մի մասի բացման դիմաց 5 սեպտեմբերի 2008 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Այժմ վաղ է խոսել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացման մասին, սակայն կարելի է ակնկալել, որ ժամանակի հետ դա տեղի կունենա: Այդ մասին հայտարարել է թուրք անկախ քաղաքագետ Մեհմետ Բեքարօղլուն Նրա կարծիքով, Հայաստանը տեւական ժամանակ է, ինչ գտնվում է մասնակի տնտեսական շրջափակման մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով, ուստի այժմ նա զիջումների կգնա սահմանի մի մասի բացման դիմաց: «Հայաստանի համար կարեւոր է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն, այլ երկու պետությունների միջեւ սահմանի բացումը»,-ասել է նա: «Սահմանի բացումը թույլ կտա Հայաստանին վերածնել երկրի տնտեսությունը, եւ հանուն դրա ՀՀ կառավարությունը կարող է հրաժարվել հայոց ցեղասպանության ճանաչման հարցից, սակայն միայն մինչ այն պահը, երբ կբարձրացնի տնտեսությունը պատշաճ մակարդակի: Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար նախադրյալներ է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ հրաժարումը 1,5 մլն հայերի կյանք խլած հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից»,-հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը; Թուրքիայի նախագահ Ա.Գյուլը սեպտեմբերի 6-ին կայցելի Երեւան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` դիտելու 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք ֆուտբոլային խաղը երկու երկրների հավաքականների միջեւ: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը փակ է վերջին 15 տարվա ընթացքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |