ԶԼՄ. Ադրբեջանն ավելացրել է սահմանապահների քանակը Վրաստանի հետ սահմանին![]() 30 ապրիլի 2019 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ավելացրել է սահմանապահների քանակը Վրաստանի հետ սահմանին՝ Դավիթ Գարեջի վրացական քարանձավային համալիրի տարածքի հարևանությամբ: Այդ մասին «Ռուսթավի-2» վրացական հեռուստաալիքի եթերում հայտարարել է համալիրի Ուդաբնո վանքի ծայրագույն վարդապետ Կիրիոնը (Օնիանի): Ըստ նրա, այս պահի դրությամբ զբոսաշրջիկներն ու ուխտավորները կարող են անարգել մոտենալ համալիրիին, սակայն, նա չի բացառել, որ մայիսի 5-ին ադրբեջանցի սահմանապահները կրկին կարող են փակել դեպի Ուդաբնո վանքը տանող ճանապարհը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: «Նախկինում սահմանապահներն ընդամենը 2-ն էին: Իսկ հիմա մոտ 18-ն են: Այդքան դեռ երբեք չէր եղել»,-ասել է նա հեռուստաալիքի հետ հեռախոսազրույցում: Դավիթ Գարեջիի տարածքի հարևանության սահմանային իրավիճակը հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ ադրբեջանցի սահմանապահները սկսցեին վանքի տարածքում տեղաշարժն արգելող նշաններ տեղադրել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |