Նոտր Դամն առաջարկել են վերականգնել 3D տպիչի օգնությամբ

Նոտր Դամն առաջարկել են վերականգնել 3D տպիչի օգնությամբ

PanARMENIAN.Net - Փարիզի Աստվածամոր տաճարը կարելի է վերականգնել 3D տպիչի օգնությամբ: Այդ մասին հայտնել է հոլանդական Concr3De ընկերությունը: Ինչպես նշվում է, այդպիսի տեխնոլոգիան թույլ կտա արագ վերականգնել տաճարը, ինչպես նաև շահավետ է ֆինանսական տեսակետից:

Ըստ հոլանդացիների, չարքի արձանը կարելի է վերականգնել մեկ օրում՝ ընդամենը €2500-€5000 ծախսելով, ինչը շատ ավելի էժան է, քան այն քարից քանդակելու դեպքում, գրում է Gazeta.ru-ն Le Figaro-ի վրա հղումով:

Նշվում է, որ հոլանդական ընկերությունը մտադիր է օգտագործել մոխրի, մանրացված կրաքարի, թանաքի և ոչ օրգանական միացությունների խառնուրդը տաճարի մասերը վերարտադրելու համար:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է:

Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել Պինո, Արնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս միլիարդատեր ընտանիքները, Total նավթագազային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը, արտասահմանցի հովանավորներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---