Քաղշինում 55 հաստիք է կրճատվել

Քաղշինում 55 հաստիք է կրճատվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշման համաձայն լուծարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչությունը, ինչի արդյունքում կրճատվել է 55 հաստիք:

ՀՀ կառավարության մայիսի 2-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծի հիմնավորման համաձայն, աշխատանքից ազատված աշխատակիցների վերջնահաշվարկի գումարը կազմել է մոտ 24.3 մլն դրամ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պահպանման ծախսերում ներառված չեն եղել նշված ծախսերը՝ առաջարկվում է ֆինանսավորումն իրականացնել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին», - ասված է նածագծում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---