Արտոնություն Ալեքսանյանի ՍՊԸ-ին՝ արտադրության ընդլայնման համար

Արտոնություն Ալեքսանյանի ՍՊԸ-ին՝ արտադրության ընդլայնման համար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մայիսի 2-ի նիստում արտոնություն կրտվի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ին:

Նշվում է, որ բավարարվում է ՍՊԸ-ի ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Ներկայում ՍՊԸ-ում առկա է 1104 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 400 նոր աշխատատեղ՝ 115,000 դրամ միջին աշխատավարձով։

Ընկերությունը ներմուծելու է 14.127 մլրդ դրամի ապրանք, հիմնականում՝ Թուրքիայից, նաև Չինաստանից և Ուզբեկստանից»։

ՀՀ կառավարությունն ավելի վաղ նույնպես հարկային արտոնություն էր տրամադրել «Ալեքս Տեքստիլին»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---