Բալահովիտում կոնյակի, գինու և մրգօղու գորածարան կկառուցվի

Բալահովիտում կոնյակի, գինու և մրգօղու գորածարան կկառուցվի

PanARMENIAN.Net - «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան կհիմնի։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է մոտ 2.8 մլրդ դրամի ներդրում անել, ստեղծել մոտ 40 աշխատատեղ՝ 260,000 դրամ միջին աշխատավարձով:

Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2020 թվականից։

ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում որոշել է երեք տարի ժամկետով հետաձգել ներդրումային ծրագրի շրջանակում ՍՊԸ-ի՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---