Մարությանը հանդիպել է «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային և հայ ջազմեններին

Մարությանը հանդիպել է «Գրեմմիի»  քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային և հայ ջազմեններին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին և համերգային ծրագրով մայրաքաղաքում գտնվող «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչրության փոխանցմամբ, Մարությանը շնորհավորել է ջազի վարպետներին Ջազի միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել մայիսի 30-ին երեկոյան երևանյան համերգի ժամանակ երևանցիներին ու հյուրերին ջազառատ երեկո պարգևելու համար:

Գոնսալո Ռուբալկաբան նկատում է՝ Հայաստանի մայրաքաղաքում համերգային ծրագրով հանդես գալը մեծ պատասխանատվություն է, քանի որ հայկական ջազն ունի հրաշալի ավանդույթներ ու գերազանց հանդիսատես:

Երաժիշտը ժամանակակից ջազի ամենակարկառուն և հռչակավոր ներկայացուցիչներից է: Նա արդեն երկրորդ անգամ է այցելում Երևան: Երաժիշտը

Ավելի վաղ՝ Ջազի միջազգային օրը, Կասկադի բացօթյա բեմում ջազի հայ վարպետներն էին՝ իրենց երիտասարդ գործընկերների հետ: Համերգին միացել է նաև Ռուբալկաբան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---