«Սանիթեքը» տուգանվել է 26 մլն դրամով

«Սանիթեքը» տուգանվել է 26 մլն դրամով

PanARMENIAN.Net - Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է մոտ 26 մլն դրամ տույժի, հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար 0.5 % է նախատեսվում պայմանագրի գումարից», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Սանիթեք» ընկերությունը ևս երկու անգամ տուգանվել էր՝ 13 մլն-ական դրամով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---