Գյուլը հուսով է, որ ֆուտբոլային խաղը կօգնի հաղթահարել հայ եւ թուրք ժողովրդների մերձեցման ճանապարհին առկա խոչընդոտները 6 սեպտեմբերի 2008 - 21:32 AMT PanARMENIAN.Net - «Ես մեկնում են Երեւան ֆուտբոլային խաղի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով»,-Անկարայի միջազգային օդանավակայանում հայտարարել է Թուրքաիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողներին: «Մեկ ամիս առաջ մենք տեսանք, թե ինչպես դիմակայությունը Կովկասում հարվածի տակ դրեց կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում: Պատերազմը ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ ազդեց ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ ընդհանուր առմամբ ողջ աշխարհի վրա: Այժմ շատ կարեւոր շրջան է, եւ ես կարծում եմ, որ մենք Հայաստանի նախագահի հետ հնարավորություն կունենանք քննարկել տարածաշրջանային խնդիրները»,-ասել է Թուրքիայի նախագահը: Նա նաեւ նշել է, որ Երեւանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի եւ երկկողմ հարաբերությունների հարցը: «Ես ցանկանում եմ, որ այսօրվա խաղը օգնի հաղթահարել ընդհանուր պատմություն ունեցող հայ եւ թուրք ժողովրդների մերձեցման ճանապարհին առկա խոչընդոտները: Մեր հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,-ընդգծել է Գյուլը` հավելելով, որ հաջողություն է մաղթում Թուրքիայի հավաքականին, գրում է թուրքական Today`s Zaman թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |